Վեցամսյա շինարարական աշխատանքներից հետո մարտի 15-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Gebrüder Weiss-ի լոգիստիկայի նոր տերմինալի պաշտոնական բացումը:Այս ժամանակակից լոգիստիկայի կենտրոնը կառուցվել է արդեն գոյություն ունեցող տարածքի հիման վրա։ Այն զբաղեցնում է լրացուցիչ 2300 քմ տարածք՝ նախատեսված բեռնասպասարկման համար, 7 800 քմ բացօթյա ասֆալտապատ եւ 300 քմ գրասենյակային տարածք: Ընդհանուր տարածքը կազմում է 90 000 քմ:Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Gebrüder Weiss-ի գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսը, ընկերության՝ սեւծովյան/ԱՊՀ տարածաշրջանի մասով պատասխանատու եւ տնօրեն Թոմաս Մոզերը, ինչպես նաեւ Վրաստանի մասով ընկերության պատասխանատու Ալեքսանդր Խարլամովը մանրամասներ են ներկայացրել տարածքի ընդլայնման եւ մատուցվող ծառայությունների ընդարձակ տեսականու վերաբերյալ: Գլխավոր գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում այս դրական փոփոխության կապակցությամբ:«Շուկա մուտք գործելուց ի վեր մեր թբիլիսյան մասնաճյուղը կենտրոնական հանգույց է դարձել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար»,- նշել է Վոլֆրամ Զենգեր-Վայսը:Գերժամանակակից լուծումներով հագեցած լոգիստիկայի այս տերմինալի ընդլայնումից կշահեն ոչ միայն հաճախորդներն ու գործընկերները, այլ նաեւ աշխատակիցները։«Թբիլիսիում Gebrüder Weiss-ն առաջարկում է ապահով եւ հաճելի աշխատանքային միջավայր 120 աշխատողների համար»,- հավելել է նա:Լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթ կովկասյան տարածաշրջանումGebrüder Weiss-ը կովկասյան տարածաշրջանում իր հաճախորդներին առաջարկում է ցամաքային տրանսպորտի, օդային ծովային բեռնափոխադրումների, պահեստային լոգիստիկայի, մաքսազերծման եւ լոգիստիկ այլ ծառայություններ:Ալեքսանդր Խարլամովը ավելի մանրամասն ներկայացրել է նոր ծառայությունները:«Լոգիստիկայի տերմինալը հագեցած է բարձրորակ եւ գերժամանակակից տեխնոլոգիաներով: Սա հնարավորություն է տալիս նաեւ մատուցել լոգիստիկ ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների բազմաբնույթ պահանջներին»,- պարզաբանել է Վրաստանի մասով ընկերության պատասխանատուն:Պահեստավորումը սպասարկող նոր ծրագրի շնորհիվ հաճախորդը հնարավորություն ունի ցանկացած պահի տեսնելու ապրանքի գտնվելու վայրը:«Մյուս սենյակները եւս կառուցվել են անվտանգության նորագույն չափանիշերին համապատասխան: Այսպիսով, Gebrüder Weiss-ը համապատասխանում է Վրաստանի կառավարության N41 որոշման պահանջներին, ինչը նշանակում է, որ անվտանգության չափանիշերը խստորեն պահպանվում են»,- ավելացրել է նա:Առաջամարտիկը Մետաքսի ճանապարհինGebrüder Weiss-ը Վրաստանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է դեռեւս 2012թ.՝ դառնալով Մետաքսի ճանապարհին առաջին եվրոպական ընկերություններից մեկը: 2013թ. կատարված հիմնական ներդրումները կազմել են շուրջ €10 մլն, ապա տարեցտարի ընկերությունը շարունակաբար ընդլայնվել է: 2012-ից առ այսօր ընդհանուր առմամբ ներդրվել է €15,5 մլն, իսկ վերջին ներդրումը կազմել է ավելի քան €2,5 մլն, որն ուղղվել է լոգիստիկայի տերմինալի շինարարության եւ ընդլայնման աշխատանքներին:«Վրաստանի շուկա մուտք գործելուց հետո Gebrüder Weiss-ը շարունակել է զարգացնել իր բիզնեսը կովկասյան տարածաշրջանում: Տարիների ընթացքում Թբիլիսիում գտնվող այս կենտրոնը փոքրիկ եւ արժեքավոր հանգույց է դարձել Մետաքսի ճանապարհին»,- նշել է Թոմաս Մոզերը:2012-ից մինչ օրս Gebrüder Weiss Georgia-ն տեղափոխել է մոտ 530 հազ. տոննա ապրանք: Հիմնականում փոխադրվել են սպառողական ապրանքներ, էլեկտրական գործիքներ, ավտոմոբիլային պահեստամասեր, գյուղատնտեսական արտադրանք եւ սննդամթերք:Gebrüder Weiss-ի մասինGebrüder Weiss-ը Եվրոպայի տրանսպորտային եւ առաջատար լոգիստիկ ընկերություններից է: Այն ունի ավելի քան 7 100 աշխատակից, 150 մասնաճյուղ տարբեր երկրներում եւ 167 մլրդ եվրո (2018թ-ի դրությամբ) պայմանական տարեկան շրջանառություն: Ցամաքային տրանսպորտից, օդային եւ ծովային բեռնափոխադրումներից ու լոգիստիկ ծառայություններից բացի՝ ընկերությունը գործարկում է մի շարք բարձրակարգ մասնագիտացված լուծումներ:Լաուտերախում (Ավստրիա) հիմնված Gebrüder Weiss Holding AG ընկերության ներքո գործում են հետեւյալ մասնաճյուղերը՝ x|vise, tectraxx լոգիստիկ խորհրդատվական ընկերություն (բարձր տեխնոլոգիական բիզնեսի ոլորտում մասնագիտացած), dicall-ը (հաղորդակցության լուծումներ, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo-ն (երկաթուղային տրանսպորտ) եւ Gebrüder Weiss ծանրոցների սպասարկմամբ զբաղվող GWP-ն, որը ավստրիական DPD ընկերության համաբաժնետեր է:Ծառայությունների այս փաթեթը կորպորատիվ խմբին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել հաճախորդի կարիքներին: Այսօր՝ մի շարք բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական նախաձեռնություններ իրականացնելուց հետո, 500-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ընկերությունը կայուն բիզնեսի առաջատարներից է: Tweet Դիտում՝ 6184