Քննարկվել է ՀԲ «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը

12.03.2019 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ՀԲ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելության հետ քննարկել է ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Նախարարությունում նշել են, որ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածքների բարելավումը եւ առեւտրի խթանումը։

Ներկայացվել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։
Դիտում՝ 2027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW