ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard-ի հայտարարած ակցիային, որը հնարավորություն կընձեռի շահելու ճանապարհորդություն դեպի Disneyland Paris եւ երաշխավորված նվեր՝ կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին: Մարտի 1-ից մինչեւ ապրիլի 14-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները MasterCard-ի միջոցով 8 000 դրամ եւ ավելի անկանխիկ գնումներ կատարելով եւ կտրոնները ներկայացնելով՝ կկարողանան տեղում ստանալ երաշխավորված մրցանակներ, ինչպես նաեւ մասնակցել մեծ մրցանակների խաղարկությանը: «Ստանալով 8 000 դրամ եւ ավելի արժողությամբ կտրոնները՝ դուք կարող եք յուրաքանչյուր 8 կտրոն պրոմո-կետերում փոխանակել երաշխավորված նվերներով, ինչպես նաեւ մասնակցել վիճակախաղին: Ներկայացված 8 կտրոնների դիմաց դուք կստանաք CinemaStar եւ KinoPark կինոթատրոնների 2 տոմս եւ 1 միավոր՝ երաշխավորելով վիճակախաղի մասնակցությունը»,- նշել են բանկում: Պրոմո-կետերը տեղակայված են Dalma Garden Mall եւ Yerevan Mall առեւտրի կենտրոններում եւ գործում են մարտի 1-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 12:00-20:00: Շահողը հայտնի կդառնա ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին, վիճակահանության սկզբունքով՝ Random Picker-ի համակարգի միջոցով:«Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը անվճար ուղեւորվելու Disneyland Paris ամբողջ ընտանիքով: Դուք նաեւ կունենաք եզակի հնարավորություն՝ մասնակցելու Disneyland Paris-ում Walt Disney Studio Park թեմատիկ զբոսայգու բացման շոուին»,- ասված է հաղորդագրությունում: ՎՏԲ-Հայաստան Բանկում հիշեցրել են, որ բանկը հայտարարել էր MasterCard քարտերի վերաբերյալ ակցիա, որի համաձայն՝ մինչեւ 01.04.2019 կարելի է ձեռք բերել MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագներով՝ տարեկան 5 900 դրամ սպասարկման վճարով, ստանդարտ 25 000 դրամի փոխարեն: Tweet Դիտում՝ 7005