Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 37.5%-ով

20.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1201.3 մլրդ դրամ կամ $3458.1 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 37.5%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 326.3 մլրդ դրամ կամ $939.4 մլն, իսկ ներմուծմանը` 875.0 մլրդ դրամ կամ $2518.7 մլն:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 548.7 մլրդ դրամ, կամ $1579.3 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW