ՀՀ-ն «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» զեկույցում առաջ է անցել տարածաշրջանի երկրներից
28.02.2019 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tweakyourbiz.com

Զեկույցի հեղինակները կնոջ գործնական կյանքի 8 չափորոշիչներ են սահմանել՝ տեղաշարժման ազատությունը, աշխատանք սկսելը, վարձատրվելը, ամուսնանալը, երեխաներ ունենալը, բիզնեսով զբաղվելը, ակտիվների կառավարելը եւ կենսաթոշակ ստանալը։
Թուրքիան ստացել է 79,38 միավոր, Ադրբեջանը՝ 78,75, Վրաստանը՝ 79,38, Ռուսաստանը՝ 73,13։
Ամենաբարձր 100 միավոր ստացել են Բելգիան, Դանիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան եւ Շվեդիան։ Սա նշանակում է, որ այս երկրներում կանանց եւ տղամարդկանց տրամադրվում են հավասար իրավունքներ։
Ամենացածր միավորները ստացել են Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Սուդանը, Իրանը, Կատարը, Սիրիան եւ Քուվեյթը։
Զեկույցի համաձայն՝ աշխարհում կանանց երեք քառորդին է բաժին ընկնում այն իրավունքները, որոնք ունեն տղամարդիկ, իսկ դա սահմանափակում է նրանց հնարավորությունը՝ աշխատանք ստանալու եւ սկսելու սեփական գործը, ինչպես նաեւ տնտեսական հարցերով որոշումներ կայացնելու։
Համաշխարհային բանկում նշել են, որ այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նորովի նայել նրան, թե օրենսդրությունում ամրագրված խտրականությունը ինչպիսի ազդեցություն է թողնում կանանց զբաղվածության եւ ձեռնարկատիրական ակտիվության վրա, եւ դա, իր հերթին, ինչպես է ազդում տնտեսական արդյունքների վրա։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: