«Գրանթ Թորնթոն». Կին ղեկավարների թիվը Հայաստանում աճում է
12.03.2018 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://ifemme.ru

Այս մասին են վկայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Գրանթ Թորնթոն» ընկերության հրապարակած՝ «Կանայք բիզնեսում 2018թ.՝ առաջնթացը քաղաքականությունից զատ» զեկույցի արդյունքները:
Մյուս կողմից, ուսումնասիրված հայաստանյան ընկերություններում չի բարելավվել ղեկավար պաշտոններում բազմազանության ցուցանիշը. ընկերությունների 17%-ը կանանց չի ներգրավել ղեկավար պաշտոններում՝ 2017թ. 10%-ի համեմատ:
«Ակնհայտ է, որ մեթոդների մասին միայն խոսելը բավարար չէ իրական փոփոխություններ հասնելու համար եւ գենդերային բազմազանություն ունենալու համար: Դիցուք, հաջողակ են այն ընկերությունները, որոնց ռազմավարության մեջ խորապես արմատավորված է բազմազանության կարեւորությունը: Եթե ցանկանում ենք ականատես լինել իրական փոփոխությունների, ապա ղեկավարները պետք է ընկերության ներսում ստեղծեն այնպիսի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի լինի եւ որտեղ յուրաքանչյուր անհատ կկարողանա հաջողության հասնել՝ անկախ սեռից: Եվ, անխոս, առաջատար են այն ընկերությունները, որոնք գործում են հանուն առաջընթացի»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Զեկույցը «Գրանթ Թորնթոն»-ը հրապարակել է Կանանց միջազգային օրվա՝ 2018թ. մեկնարկած «գործենք հանուն առաջընթացի» արշավին զուգահեռ: Այն ցույց է տալիս, որ մեթոդների մասին միայն խոսելը բավարար չէ. փոփոխությունների իրական հարթակ ստեղծելու համար անհրաժեշտ է ղեկավար օղակների ընդգրկման ավելի լայն շրջանակ:
Հետազոտության համաձայն՝ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել Աֆրիկայի (ընկերությունների 89% իրենց ղեկավար պաշտոններում առնվազն մեկ կին են ներգրավել) եւ Արեւելյան Եվրոպայի (87%) զարգացող երկրներում, իսկ առավել տպավորիչ են Լատինական Ամերիկայում գրանցված ցուցանիշները (52%-ից բարձրանալով 65%-ի): Զգալի աճ է գրանցվել նաեւ Հյուսիսային Ամերիկայում (69%-ից բարձրանալով 81%-ի) եւ Եվրամիությունում (64%-ից բարձրանալով 73%-ի):
Զարգացող երկրները շարունակում են նաեւ ղեկավար բարձրագույն պաշտոններում բազմազանության ամենաբարձր ցուցանիշները գրանցել, ներառյալ Արեւելյան Եվրոպան (36%), Լատինական Ամերիկան (30%) եւ Աֆրիկան (30%):
Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ զգալի թվով ընկերություններ իրենց ղեկավար պաշտոններում առնվազն մեկ կին են ներգրավում (75%՝ 2017թ. 66%-ի համեմատ), սակայն համաշխարհային մասշտաբով գենդերային ճեղքվածքը շարունակում է մնալ ակնհայտ (ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է՝ 25%-ից իջնելով 24%-ի):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: