ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: 26.09.2018 | 16:59 Ֆրանսիական խոշոր ընկերությունները Հայաստանում ծրագրեր կիրականացնեն «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,- ասել է Արմեն Սարգսյանը։«Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք: Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգեւորված են, փորձում են գտնել լուծումներ»,- հավելել է նախագահը: Փոլ Ռեմինն էլ նախագահին ասել է.«Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»: Tweet Դիտում՝ 2051