Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումների շրջանակում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։Dassault-ը կոնկրետ ծրագիր կիրականացնի Հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։«Դասո»-ն ավիատիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն է, որը նախագծում եւ կառուցում է ռազմական օդանավեր, մասնավոր ինքնաթիռներ եւ տիեզերական համակարգեր։ THALES-ի ղեկավարությունը կժամանի ԵրեւանԱվիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի՝ հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին:Orano-ն կընդլայնի Հայաստանում ներկայությունըՄիջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը Հայաստանում, մասնավորապես՝ մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։ ADS-ը Հայաստանում կենտրոն կհիմնիADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը ներկայացրել է փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։Sodial-ը կայցելի ՀայաստանՀՀ նախագահը սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող Sodial ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում խոսել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը եւ արտահանման հեռանկարները։ Արմեն Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։ Tweet Դիտում՝ 3928