«ԱԳԲԱ Լիզինգ»-ը վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել
20.02.2019 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱԳԲԱ Լիզինգ


«Փոփոխության գործակալ» անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար «ԱԳԲԱ Լիզինգ»-ը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալ» մրցանակին:
«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի սարքավորումների եւ հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: «Գրին Լիզինգ» ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ $2,5 մլն ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է եւս $4 մլն-ով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են եւ որոշվել է եւս $2 մլն ռեսուրս տրամադրել «ԱԳԲԱ Լիզինգ»-ին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով Ակբա-Կրեդիտ Ագրկոլ ֆինանսական խմբի անդամ՝ մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի 59 մասնաճյուղի միջոցով»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
«ԱԳԲԱ Լիզինգ»-ն իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով, սկսած 2014 թվականից, իրականացրել է 800-ից ավել նախագիծ՝ ՀՀ տնտեսությունում կատարելով ավելի քան $20 մլն-ի ներդրում:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: