Յունիբանկը մանրածախ վարկավորման ոլորտում գրանցել է 20% աճ

12.02.2019 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Գուրգեն Ղուկասյան
2018թ. Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր, քան նախորդ տարի:

Բանկում նշել են, որ անցած տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ 133 մլրդ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին:
 
«Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների՝ հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը՝ սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար՝ բարելավելով վարկերի պայմանները եւ ընդլայնելով սպասարկման ցանցը»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի, 2017թ. Համեմատ, հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր՝ գնահատելով ծառայության հարմարավետությունը:

Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ եւ ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը՝ Երեւանում եւ մարզերում բացելով նոր մասնաճյուղեր եւ դրանց քանակը հասցնելով 51-ի»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9577

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW