ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն է տարածել վերջին շրջանում ԶԼՄ-ների, սոցցանցերի եւ պաստառների միջոցով գովազդվող «Վարկեր»-ի վերաբերյալ, որոնք, որպես կանոն, առաջարկվում են վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:Այս կապակցությամբ Կենտրոնական բանկը տեղեկացնում է.1. Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն եւ շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես եւ ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին:2. ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել եւ դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները եւ գրավատները:3. ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում եւ իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում: Բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաեւ «օնլայն» վարկեր:4. Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին՝ հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների եւ պարտականությունների մասին: 5. Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու եւ այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի www.abcfinance.am կայք:6. Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքից՝ www.cba.am:7. Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով www.fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ:«Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից եւ վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3933