«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը հրապարակել է Ամուլսարի եւ Ջերմուկի տարածքում ստորերկրյա ջրային համակարգերի իզոտոպային (հիդրոերկրաբանական) հետազոտության արդյունքները:Ընկերությունում նշել են, որ Ջերմուկի եւ Ամուլսարի տարածքից 25 ջրի նմուշ է վերցվել նմուշարկման տարբեր կետերից: Նմուշները վերցվել են կառավարության համապատասխան կենտրոնի ներկայացուցիչների ներկայությամբ:«Լիդիան»-ի վերցրած նմուշները հետազոտվել են ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում (Չեխիայի Հանրապետություն), տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից, որի պաշտոնական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է.«Ջերմուկի աղբյուրների եւ հանքային ջրերի հորատանցքների քիմիական բաղադրությունը բնորոշ է հիդրոթերմալ ջրերին՝ ըստ դրանց հիմնական եւ հավելյալ իոնական քիմիական եւ բնապահպանական իզոտոպային բնութագրերի: Հիդրոթերմալ ջրերն ունեն d13C բաղադրություն, ինչպես նաեւ հստակ տարանջատված d180 եւ d2H, d34S, 87Sr / 86Sr եւ համախառն ալֆա եւ բետա ակտիվություն, ինչը հստակորեն տարբերվում է մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի նմուշներից եւ համադրելի է հիդրոթերմալ ծագում ունեցող առանձին հոսքի ռեժիմի հետ: Ջրի այս տեսակը չի համընկնում Ամուլսար լեռան տարածքում արձանագրված ստորգետնյա ջրերին եւ հաստատում է այն եզրահանգումը, որ Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգը ամբողջովին տարբեր է Ջերմուկի հիդրոթերմալ համակարգից: Որպես ամփոփում՝ հիմնվելով ստորգետնյա ջրերի հետազոտությունների տվյալների եւ վերլուծության վրա, որոնք ներկայացված են Ամուլսարի ծրագրի 2016թ. ԲՍԱԳ-ում, զուգորդելով սույն հուշագրով ներկայացված հիմնական իոնային եւ իզոտոպային տվյալները՝ հաստատվում է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ մակերեւութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի»,- հայտնում է «Լիդիանը»:Ընկերությունում նշել են, որ այս հիդրոերկրաբանական հետազոտությունը վերահաստատում է, որ Ջերմուկի եւ Ամուլսարի ստորերկրյա ջրային համակարգերի միջեւ հիդրավլիկ կապ չկա:«Լիդիանը» վստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ փաստաթղթերի լիարժեք արժանահավատությունը, եւ որ Լիդիանի ներկայացրած փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար:Ընկերությունում նշել են, որ մինչ Ամուլսարում շինարարության վերսկսման հնարավորության առկայությունը, «Լիդիանը» շարունակելու է գնահատել ֆինասական, ռազմավարական եւ իրավական բոլոր հնարավորությունները: Tweet Դիտում՝ 2081