Երեւան, 2 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏելի” բջջային բիզնեսի նոր տնօրեն է նշանակվել Գենադի Կալգաշկինը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի” մամլո ծառայությունում, Գենադի Կալգաշկինի հիմնական պարտականությունների թվում են. “Վիմպելկոմ” խմբում ընդունված տեխնոլոգիաների, չափանիշների եւ բջջային կապի որակի ամրապնդումը, ողջ երկրի տարածքում “ԱրմենՏելի” բջջային կապի ապրանքատեսակների առավելագույն լայն ներկայացվածության եւ մատչելիության ապահովումը: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ Գենադի Կալգաշկինի ղեկավարությամբ Ռուսաստանում մշակվել եւ ներդրվել է վճարային քարտերի վաճառքի եւ ուղիղ առաքման բացառիկ համակարգը, որի հաջող իրագործման համար 2005 թ. նա արժանացել է “Տարվա նվաճում” մրցանակին: “Նոր համակարգի ներդրումը թույլ տվեց ընդամենը մեկ տարվա ընթացքում 2 անգամ ավելացնել վճարային քարտերի դիստրիբուցիան Ռուսաստանում”,- նշել է Օլեգ Բլիզնյուկը: “Վիմպելկոմ” խմբում Գեննադի Կալգաշկինն աշխատում է 2004 թվականից: 2007 թ. փետրվարից նա զբաղեցնում էր ԱՊՀ երկրների կոմերցիոն տնօրինության վաճառքների զարգացման վարչության պետի պաշտոնը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6690