Ալմաստների ներմուծման եւ արտահանման գործընթացը պարզեցվել է

23.01.2019 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ալմաստ #Քիմբերլի #Տիգրան Խաչատրյան
Ալմաստների ներմուծման եւ արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման եւ տրամադրման ժամկետը կրճատվել է՝ նախկինում 3 օրվա փոխարեն դառնալով 1 օր:

Այս մասին այսօր նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի եւ ադամանդագործության ու ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը։



Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են նաեւ իրենց հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում եւ այլն։

Անդրադարձ է եղել նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի եւ նախարարության կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։

Տիգրան Խաչատրյանը ներկաների հետ քննարկել է նաեւ ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:
Դիտում՝ 1746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW