Քննարկվել են ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի խնդիրները

25.12.2018 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ոսկերչություն
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում գործող ոսկերչական եւ ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտին հուզող հարցերը։

Նախարարությունում նշել են, որ քննարկվել է Հայաստանում արդյունահանվող ոսկու օգտագործման հնարավորությունը եւ դրա հետ կապված ԱԱՀ խնդիրները։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ծագման հավաստագրերի տրամադրման կարգի բարելավման եւ երկակի նշանակության ապրանքների ցանկի վերանայման կարեւորությունը։

Տիգրան Խաչատրյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային հնարավորությունների զարգացումը եւ անցումը «մեկ պատուհան» սկզբունքին։

Քննարկվել են Ռուսաստանից ալմաստի արդյունավետ հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման եւ դրան ուղղված մեխանիզմների համատեղ մշակման, ՌԴ-ի հետ տոլլինգի հնարավորությունների զարգացման հարցեր։
Դիտում՝ 2287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW