Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է բոլոր տարիների շրջանավարտների ցանց ստեղծելու մասին։ «Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է եւ համագործակցությունը կանոնակարգելը»,- հայտարարել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։Նրա խոսքով՝ նման հարթակի ստեղծումը «լավ հնարավորություն է նաեւ իրագործելու առաջիկա նպատակներից մեկը, այն է՝ ուսանողները պետք է փորձառության տարբեր շրջափուլեր անցնեն՝ սկսած ուսումնառության երկրորդ տարվանից, եւ ոչ թե աշխատաշուկայի հետ շփվեն միայն չորրորդ տարում»: «Միավորումը պետք է լայն կոմունիկացիոն հնարավորություններ ընձեռի շրջանավարտներին՝ ազատ մուտք ուսանողների տվյալների բազա, դասավանդելու ցանկության եւ կոմպետենտության դեպքում անմիջական կապ համապատասխան ամբիոնների հետ, բաց դասերի կազմակերպում յուրաքանչյուր պահի, համալսարանի գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման համապատասխան հարթակ եւ ընդհանրապես՝ կամայական ծրագիր, նախաձեռնություն, որը կապահովի շրջանավարտի կապը համալսարանի հետ եւ կնպաստի ցանցի ձեւավորմանը»,- հայտնել է Ռուբեն Հայրապետյանը: Նա նշել է, որ «դերակատարում կարող են ունենալ նաեւ արտերկրում ապրող եւ աշխատող շրջանավարտները»:Ցանցում ներգրավվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը կամ info@asue.am եւ news@asue.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել տվյալներ, որոնք կներառեն անձի անուն-ազգանուն-հայրանունը, բուհն ավարտելու տարեթիվը, աշխատավայրը, պաշտոնը եւ կոնտակտային տվյալներ: Tweet Դիտում՝ 7983