ԵԱԶԲ-ն €17 մլն-ի վարկային գիծ է տրամադրել ՀԷՑ-ին

28.12.2018 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ՀԷՑ
Եվրասիական զարգացման բանկը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը €17 մլն-ի վարկային համաձայնագիր են ստորագրել՝ ընթացիկ վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման եւ ՀԷՑ-ի ընթացիկ օպերացիոն գործողությունների ֆինանսավորման մասին։

ԵԱԶԲ-ում նշել են, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ԵԱԶԲ-ի ծրագրային առաջին բլոկի ղեկավար Վսեւոլոդ Սմակովը եւ ՀէՑ ղեկավար Կարեն Հարությունյանը։

Ի հավելումն տրամադրվող վերականգնվող վարկային գծի՝ բանկը բանակցություններ է վարում ՀԷՑ-ի եւ միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների հետ 2019թ. երկարաժամկետ վարկային ֆինանսավորման փաթեթի կազմակերպման համար, որը կուղղվի մինչեւ 2027թ. ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Նպատակը ցանցի լայնամասշտաբ արդիականացումն է:

Ներդրումային ծրագրում բանկի կողմից ակնկալվում է $40 մլն ֆինանսավորում։

ԵԱԶԲ-ում նշել են, որ ծրագրի իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին եւ աշխատանքային տեղերի պահպանմանը, ինչպես նաեւ էներգիային մատակարարման կայունությանը։
Դիտում՝ 10694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW