Ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների» մրցույթի արդյունքները

26.12.2018 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կրթաթոշակ
ՀՀ Կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:

ԿԲ-ում նշել են, որ մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի 25 ուսանող:

Մրցույթի վերջնական փուլին մասնակցել են 18 ուսանողներ, որոնց աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50 000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 7 ուսանողի համար՝ Մարինե Ավետիսյան (ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ), Անդրանիկ Սարգսյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Տիգրան Դավթյան (Երեւանի պետական համալսարան), Ամասյա Ղազարյան (Երեւանի պետական համալսարան), Անահիտ Մխիթարյան (Արցախի պետական համալսարան), Անգելինա Նասիբյան (Արցախի պետական համալսարան),  Յանա Իսախանյան (Արցախի պետական համալսարան):

«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003-ից: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 97 ուսանող:
Դիտում՝ 5542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW