ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին արձանագրված ցածր գնաճային միջավայրը պահպանվելու է նաեւ առաջիկա ամիսներին։ «Այս տարվա արդյունքներով՝ գնաճը մեր կանխատեսումներից ցածր է ձեւավորվել։ Այն կկազմի մոտավորապես 1,5%-1,8% եւ որքան էլ տարբեր նպատակներով անհիմն լուրեր են տարածվում, որ ապագայում գնաճն արագանալու է, ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանին դեֆոլտ կամ դրամի արժեզրկում չի սպասվում։ Նման կանխատեսումներ անելու հիմքեր չկան»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ներկայացված ցուցանիշը թույլ է տալիս նշել, որ դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնող, «ինչն արտահայտվում է ե՛ւ տոկոսադրույքների նվազող վարքագծում, ե՛ւ վարկավորման ծավալների ավելացման մեջ»։ Գնաճային միջավայրի պահպանումը, Արթուր Ստեփանյանի խոսքով, պայմանավորված է մի շարք գործոններով։ «Շուկաներում ուրվագծվում են մրցակցության ավելացման միտումներ։ Գերիշխող դիրք գրաված ձեռնարկությունները կամ կազմակերպությունները սկսել են ավելի երկար մտածել գնային փոփոխություններ իրականացնելիս։ Նկատելի է նաեւ, որ երբ միջազգային շուկաներում գները բարձրանում են, ապա մեր տեղական շուկայում դա բավական երկար ժամանակ չի արտահայտվում»,- ասել է Արթուր Ստեփանյանը: 12.11.2018 | 09:35 Թվերով. ինչ է փոխվել մենաշնորհների շուկայում Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ այն հանգամանքը, որ նոր կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետության վրա, եւս ազդում է գնաճի ցուցանիշի վրա։ «Մասնավորապես, պետական գնումների եւ կապիտալ շինարարության մասով կառավարությունը փորձում է նվազեցնել եւ վերացնել նախկինում եղած կոռուպցիոն ռիսկերը»,- նկատել է նա:ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ ֆինանսական համակարգից որեւէ արտահոսք չկա։«Մենք այս տարի ֆինանսական համակարգում ունենք կապիտալի շատ ավելի մեծ աճ, քան ունեցել ենք մի քանի տարի առաջ»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը։ Tweet Դիտում՝ 1713