“Յունիբանկ”-ը հայտարարել է լավագույն բիզնես-ծրագրերի մրցույթ
26.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկ”-ը հայտարարել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նոր լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ձեռնարկությունների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Մեկ վարկի առավելագույն գումարը կազմելու է 80 մլն դրամ, վարկի մարման ժամկետը` 5 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը` սկսած 15 տոկոսից:
Բոլոր շահագրգիռ ձեռնարկություններն իրենց բիզնես-ծրագրերը կարող են ներկայացնել “Յունիբանկ”-ի գլխամասային գրասենյակ, կամ մասնաճյուղեր մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:
Առաջին հինգ տեղերը զբաղեցրած ձեռնարկությունները կվարկավորվեն արտոնյալ պայմաններով` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: