Մարտին Էռնեկյանն ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

12.12.2018 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Էռնեկյան #ACI
«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանն ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) նախագահ:

«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ։ Մարտինը ճանաչված եւ հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝վերջինիս նախագահ,  Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար»,- ասել է ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը:

Մարտին Էռնեկյանն ավելի քան 17  տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում եւ Եվրոպայում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարեւոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի եւ հատկապես՝ օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը եւ մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական եւ տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը»,- ասել է Մարտին Էռնեկյանը:
Դիտում՝ 3982

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW