2019-ի գլոբալ տնտեսական ռիսկերը՝ ըստ Bloomberg-ի
06.12.2018 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

Գլոբալ տնտեսության գլխավոր սպառնալիք գործակալությունը համարում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սկիզբ առած առեւտրային պատերազմի շարունակությունը: Երկու երկրների ղեկավարները G20 գագաթաժողովում պայմանավորվել էին համաձայնություն ձեռք բերել: Վերջինիս ձախողման պարագայում ԱՄՆ-ը կբարձրացնի չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, որի արդյունքում Չինաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 1,5%-ով, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ 5%-ով:
Ռիսկերի թվում ներառվել են նաեւ Brexit-ն ու իրավիճակը Իտալիայում: Bloomberg-ը նշում է, որ եթե Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գա «կոշտ» սցենարով՝ խզելով հիմնական համաձայնագրերը, ապա երկրի ՀՆԱ-ի աճը մինչեւ 2030-ը 7%-ով ավելի ցածր կլինի, քան ԵՄ կազմում լինելու դեպքում կլիներ: Մինչդեռ «փափուկ» սցենարի դեպքում (մնալով միության կազմում) կորուստը կկազմի 3%:
Մյուս կողմից, Իտալիայում շարունակում է աճել պետբյուջեի պակասուրդը՝ անցնելով ԵՄ թույլատրելի սահմանները, ինչը եւս սպառում է ԵՄ, հետեւաբար՝ նաեւ համաշխարհային տնտեսության կայունությանը:
Ըստ գործակալության՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը կխորացնի քաղաքական ճգնաժամը՝ «ճանապարհ բացելով նախագահ Թրամփի անխոչընդոտ գործունեության եւ նրա ընտանիքի բիզնես կայսրության զարգացման համար»:
Բացի այդ, 2019-ին նախատեսվում են ընտրություններ մի շարք խոշոր զարգացող երկրներում՝ Արգենտինայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Նիգերիայում: Մտավախություն կա, որ այս երկրներում իշխանության կարող են գալ քաղաքական պոպուլիստներ, ինչպես որ Բրազիլիայի դեպքում էր:
Bloomberg-ը կանխատեսում է, որ նավթի գները հաջորդ տարի կարող են կտրուկ աճել՝ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ ՕՊԵԿ-ի՝ նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ որոշում կայացնելու հետեւանքով:
Հարավային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Արեւելյան Ասիայի ջրային տարածքները կդարձնի տարածաշրջանի «թեժ կետը»: ԱՄՆ-ը մտադիր է Հարավչինական ծովում զորավարժություններ անցկացնել, ինչը կարող է լարվածություն առաջացնել Չինաստանի հետ հարաբերություններում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: