Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվի շուրջ 100 կին ձեռներեց

04.12.2018 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Կանայք բիզնեսում
Յունիբանկը, կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով, FMO բանկի հետ համատեղ իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը:

Բանկում նշել են, որ ծրագրի շրջանակում ընկերությունների կին սեփականատերերը կամ ղեկավարները կարող են մինչեւ $500 հազ. գումարով եւ 10,5% տարեկան տոկոսադրույքով վարկ ստանալ:

Վարկը տրամադրվում է դոլարով՝ մինչեւ 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրով վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին՝ արտադրություն, առեւտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում՝ տպագրություն եւ բժշկական սարքավորումներ) եւ այլն:

Նախնական գնահատականներով՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում բիզնեսի զարգացման եւ ընդլայնման համար վարկային միջոցներ կհատկացվեն ավելի քան 100 կին ձեռներեցների:

Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից.

«Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է, որ այժմ մենք կարող ենք իրականացնել մեր բոլոր պլանները՝ ընդլայնել, արդիականացնել բիզնեսը եւ դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ՝ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ»:

«Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման եւս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա,- նշել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: -Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար՝շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար»:

«Յունիբանկը եւ FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են 2018թ. հոկտեմբերին Նիդեռլանդներում: Ծրագրի շրջանակում կին ձեռներեցներին կհատկացվի $10 մլն-ի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը եւ նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 15810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW