Ռեստորանները մտահոգված են «հակածխախոտային» օրինագծով

03.12.2018 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ռեստորան #առողջապահության նախարարություն
Հայկական ռեստորանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «հակածխախոտային» օրինագծի առնչությամբ:

«Ռեստորանների ներկայացուցիչները ամբողջությամբ սատարում են առողջ ապրելակերպը եւ դրան ուղղված պետության բոլոր ջանքերը:

Ծանոթանալով ՀՀ առողջապահության նախարարություն վերջին օրենսդրական նախաձեռնությանը՝ ուղղված ծխելու սահմանափակմանը հասարակական վայրերում, ցանկանում ենք արտահայտել մեր խիստ անհամաձայնությունը՝ կոչ անելով ներգրավել մեր ներկայացուցչին բոլոր քննարկումներին:

Հստակ համոզված ենք, որ օրենքն ունի բազմաթիվ թերություններ, բացթողումներ եւ սխալներ, որոնք զգալի ազդեցություն ունեն բիզնեսի վրա:

Ակնկալում ենք աշխատանքային քննարկումներ եւ մասնակցություն բոլոր հասարակական քննարկումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտում՝ 1833

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW