Lydian International-ը հայտնել է, որ կարճաժամկետ հասանելիություն է ստացել իրեն պատկանող Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու ու կոնսերվացնելու համար:Ընկերությունում նշել են, որ այս աշխատանքները կատարվում են՝ ծրագրի նկատմամբ մշտական հասանելիություն հաստատելուց հետո սարքավորումների վնասները նվազեցնելու եւ շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման գործողությունները բարելավելու նպատակով:«Ապօրինի շրջափակումների պատճառով Lydian-ը 2018թ. հունիսի վերջից հասանելիություն չունի ծրագրին՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ընթացիկ իրավիճակի համար մշտական լուծում գտնելու նպատակով, մենք նաեւ գնահատում ենք ֆինանսական, ռազմավարական եւ իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարեւոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է եւ մենք աշխատում ենք մշտական հասանելիության վերականգնման ուղղությամբ»,- ասել է Lydian-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարելոն: Tweet Դիտում՝ 9007