Հայտնաբերվել է $850 հազ-ի կեղծ թղթադրամ

23.11.2018 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԱԾ #կեղծ թղթադրամ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերվել են ավելի քան $850 հազ. կեղծ թղթադրամներ, որից $25 հազ-ը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաեւ դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:

ԱԱԾ աշխատակիցները կազմակերպել են $25 հազ. կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ $835 հազ. կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ:

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1,5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել է իրացման համար:

Բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ:
Դիտում՝ 2662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW