«Հարավկովկասյան երկաթուղու» պարզաբանումը Կովկաս-Փոթի լաստանավի վերաբերյալ

22.11.2018 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #լաստանավ #Փոթի
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքի վերաբերյալ հայտնում է, որ Կովկաս եւ Փոթի նավահանգիստների միջեւ լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձիք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում:

««Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Հաշվի առնելով  բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով»,- ասված է հաղորդագրությունում:

Այս նպատակով Ռուսական երկաթուղիները եւ ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019-ին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչեւ 50% չափով:

ՀԿԵ-ում նշել են, որ 2017-ին Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային երթուղում բեռնափոխադրումների ծավալները կազմել են 590 վագոն (35 հազար տոննա), ինչը կազմում է ՀՀ ներմուծման եւ արտահանման հաղորդակցությունում տրանսպորտի բոլոր միջոցներով (բացառությամբ մագիաստրալայինը) իրականացված բեռնափոխադրումների 0,9%-ը:
Դիտում՝ 9694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW