ԱՀԿ-ում քննարկվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը

21.11.2018 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #ԵԱՏՄ #Ավագ Ավանեսյան
Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում նոյեմբերի 19-ին ներկայացվել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագիրը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը մշակվել եւ համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից եւ շրջանառվել ԱՀԿ անդամ երկրներում:

Նիստին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:
Դիտում՝ 1311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW