2007 թվի Միջազգային բիզնես զեկույցում տեղ են գտել հայաստանյան 100 ձեռնարկատերերի տնտեսական կանխատեսումները

10.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. International Grand Thornton Amyot անկախ աուդիտորական ընկերությունը թողարկել է “Միջազգային բիզնես զեկույց 2007”-ը, որում արտացոլված են 32 երկրների` համաշխարհային ՀՆԱ-ի 81%-ն ապահովող 7200 խոշոր եւ միջին ձեռնարկատերերի սպասումները, նախագծերն ու միտումները:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է International Grand Thornton Amyot-ի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը, զեկույցում տեղ են գտել նաեւ հայ 100 հայաստանյան գործարարերի տնտեսական կանխատեսումները: Հակոբյանի խոսքերով, նմանատիպ զեկույցներն օգնում են միջազգային կազմակերպություններին պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Համաձայն հրապարակված տվյալների, երկարաժամկետ ֆինանսավորման գործիքների բացակայությունը հարցվածների 38%-ի կարծիքով Հայաստանում բիզնեսի ամենամեծ խոչընդոտն է: Միեւնույն ժամանակ, հայ ձեռնարկատերերի 53%-ն 2006 թ-ին իրենց ընկերություններում նշել են աշխատատատեղերի աճ, ընդ որում` համաշխարհային ցուցանիշն կազմել է 44%:

Զեկույցի հիմնական թեմաներն են “Բիզնես հեռանկարները”, “Տնտեսական համագործակցությունն արագ աճող տնտեսությունների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)”, “Արագ տնտեսական աճի ցուցանիշը”, “Կանայք ղեկավարող պաշտոններում” եւ “Շրջակա միջավայրի պաշտպանությունը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW