Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

19.11.2018 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին:

Նախարարությունում նշել են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի եւ առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարներին, ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններին, հրատապ հարցերի լուծման մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 1010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW