Հայաստանի բանկային համակարգի աճն այս տարի կկազմի մոտ 70%, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը
10.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նախնական գնահատականների համաձայն, հանրապետության բանկային համակարգի աճն այս տարի կկազմի մոտ 70%:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Հայաստանի նախագահն այդ մասին ասել է հոկտեմբերի 9-ին` հանդես գալով հայ-բելգիական բիզնես-ֆորումում:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին 3-4 տարիներին Հայաստանի բանկային համակարգի աճի ծավալը մոտ 2 անգամ գերազանցում է ՀՆԱ աճի ծավալը:
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ մոտ ապագայում կավարտվի շվեդական OMX Group-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռք բերման գործարքը:
Հանդես գալով բիզնես-ֆորումում, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ OMX-ի հետ պայմանգիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի ընթացքում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: