Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը:««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարեւորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր եւ արդյունավետ աշխատող բիզնես, եւ մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաեւ ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման եւ ոլորտի առաջանցիկ զարգացման համար։Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Ռուսաստանից եւ Իրանից։«Արմպրոդէքսպո»-ն կտեւի մինչեւ նոյեմբերի 4-ը ներառյալ եւ բաց կլինի ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչեւ 18:00-ն: Tweet Դիտում՝ 2288