Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ, ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին:Բանկում նշել են, որ այս քայլով մոտիվացնում են հաճախորդներին՝ խնայել եւ ստանալ խնայողությունների եկամուտները: «Այս անգամ բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլեւ նվազեցնում է ավանդների ձեւակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաեւ տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին»,- ասված է հաղորդագրությունում: 2018թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, ձեւակերպելով «Շահավետ» եւ «Պրոգրեսիվ» ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ սկսած 10 000 դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ բարձրացված տոկոսադրույք՝ 10%: 300 000 դրամ եւ ավելի գումարով ավանդ ներդնելիս հաճախորդները կստանան նվեր բանկի կողմից:ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններն են.- ավանդի ձեւակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչեւ թոշակառու, - ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչեւ 15 տարի, - հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում, - տոկոսագումարներն անմիջապես ավանդի ձեւակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն բանկում գործող տոկոսադրույքների, - ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների եւ ելքագրումների հնարավորություն,- ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ,- բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ՝ ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ժամը 12:15-15:00-ը: «ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 6767