Սահմանվել է հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը

25.10.2018 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#հարկ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման՝ հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:

Որոշմամբ նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաեւ այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:    
Դիտում՝ 2286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW