ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
25.10.2018 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը, ի տարբերություն այլ առաջարկների, մշակված է ոչ միայն բուհերի, այլեւ վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական դասընթացների եւ պարապմունքների ուսման վարձերի վճարման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը թույլ կտա հոգալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների եւ աշակերտների ուսման ծախսերը»,- ասված է հաղորդագրությունում:
Կրթական նպատակներով վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ եւ տրամադրվում է հետեւյալ հաստատություններում սովորողների համար.
- տեղական ուսումնական հաստատություններ,
- միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններ,
- միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր,
- տարբեր ուսումնական դասընթացներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն: Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է դրամով եւ հետեւյալ պայմաններով.
- տոկոսադրույք՝ սկսած 16%-ից (կախված վարկի ժամկետից) [վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17,5%-ից],
- վարկի առավելագույն ժամկետ՝ մինչեւ 5 տարի,
- վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ,
- վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ նախատեսված չեն,
- վարկի մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)՝ 1. Վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում մինչեւ ուսման ժամկետի ավարտը; 2. Միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ տոկոսների եւ հիմնական գումարի հավասարաչափ ամսական մարումներ:
Վարկը կարող են ձեւակերպել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ ուսանողները, որոնք բավարարում են բանկի պահանջներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: