Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց “արժեթղթերի շուկայի մասին” օրինագիծը

03.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է “Արժեթղթերի շուկայի մասին” օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հոկտեմբերի 2-ին հանդես գալով խորհրդարանում, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ նոր օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել Հայաստանի արժեթղթերի շուկային զարգացումը եվրոպական չափանիշներին համապատասխան:

Փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ շուկայի իրողություններին առավելապես մոտ էստոնական եւ սլովենական համապատասխան օրենսդրության մոդելները:

Օրինագիծը մշակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից` AEPLAC-ի հետ համատեղ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ հետ ստորագրված ՙԳործընկերության եւ համագործակցության՚ համաձայնագրի համաձայն, հայկական կողմը պարտավորվել է ֆինանսական ծառայությունների բնագավառին վերաբերող իր օրենսդրությունը մերձեցնել Եվրոպական Միության օրենսդրությանը:

“Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” գործող օրենքը չի կարող լիովին կարգավորել ոլորտի իրավական հարաբերությունները` նկատի առնելով բազմաթիվ թերություններն ու ներքին հակասությունները”,- նշել է ԿԲ ղեկավարը:

Արժեթղթերի շուկայի օրինսդրության բարեփոխումը բխում է նաեւ Հայաստանի կառավարության եւ շվեդական OMX Group-ի միջեւ ստորագրված հուշագրի դրույթներից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW