ՊԵԿ-ը փաստաբաններին հորդորում է չթաքցնել հարկվող շրջանառությունը

23.10.2018 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #փաստաբաններ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված դիտարկումների արդյունքում՝ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, եւ ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:

«Հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից եւ առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ:

Հորդորում է նաեւ չթաքցնել հարկվող շրջանառությունը՝ կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը եւ օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաեւ չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջեւ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:
Դիտում՝ 1468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW