ԱՊՀ երկրների դրամական փոխանցումների համակարգերը մրցակցությունից դուրս են
30.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
“ԱՆԵԼԻՔ” դրամական փոխանցումների համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին
- Հոկտեմբերի 10-13 Երեւանում տեղի կունենա “Դրամական փոխանցումներ. Մանրածախ բանկային ծառայություններ” միջազգային միջբանկային կոնֆերանսը: Ո՞ր հարցերն են առաջնային լինելու կոնֆերանսում:
- Այսօր դրամական փոխանցումների համակարգերի հիմնական խնդիրները վերաբերվում են տեխնիկական պլատֆորմների բարելավմանը, տարադրամերի ինտեգրման ինովացիան համակարգերին, հաճախորդներին էլեկտրոնային վճարային ծառայությունների մատուցմանը: Կարծում եմ, կոնֆերանսի ընթացքում ակտիվորեն կքքնարկվեն դրամական փոխանցումների համակարգերի կողմից առաջարկվող ծառայությունների ընդլայնման եւ բարելավման հարցերը:
Իհարկե, քննարկելու ենք նաեւ դրամական միջոցների օրինականացման եւ լվացման դեմ պայքարի թեմաները: Մասնակիցների զեկույցները նվիրված կլինեն նաեւ տրանսֆերտների ծավալի աճի հեռանկարներին ԱՊՀ եւ Բալթյան տարածաշրջանի առաձին երկրներում:
- Դրամական փոխանցումների ո՞ր համակարգերի ներկայացուցիչները կմասնակցեն կոնֆերանսին:
- Մենք սպասում ենք Իսրայելի, Էստոնիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի համակարգերի ներկայացուցիչներին:
- Հայկական բանկային համակարգն ակտիվորեն ներկայացված է դրամական փոխանցումների համակարգերում, ինչն առաջին հերթին պայմանավորված է Սփյուռքի առկայությամբ: Ինչպե՞ս եք գնահատում ՙհայկական գործոնի՚ դինամիկան դրամական փոխանցումների համակարգերում:
- Դեպի Հայաստան իրականացվող փոխանցումների դինամիկան ակտիվ է եւ այդպիսին կմնա դեռ շատ տարիներ:
Այս տարի դրամական միջոցների հոսքի առանձնահատուկ աճ է նկատվում Ռուսաստան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան, Ուկրաինա-Հայաստան ուղղություններով, ինչը, բնականաբար, պայմանավորված է Սփյուեքի գործոնով: Նշեմ, որ վերջին տարիներին նկատվել է նաեւ Հայաստանից դեպի այլ երկրներ իրականաղվող փոխանցումների զգալի աճ:
- Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ դրամական փոխանցումները հայկական տնտեսության հիմնական “լոկոմոտիվն” են:
- Ցավոք, դա այդպես է: Ցանկալի կլիներ, որ Հայաստանի տնտեսությունը կախված լիներ այլ գործոններից, սակայն այսօր հիմնական աշխատուժը գտնվում է երկրից դուրս, եւ դա իհարկե մեծ եկամուտներ է բերում դրամական փոխանցումների համակարգերին: Եկամուտը մնում է եկամուտ, սակայն վստահ եմ, որ նման “լոկոմոտիվն” երկարակյաց չէ: Այսպիսի ռելսերով հեռու չես գնա:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի բանկային ընկերակցությունների համագործակցությունն եւ ինչպիս՞ի ոլորտներում կցանկանայիք տեսնել ավելի ակտիվ փոխներգործություն:
- Ռուսական եւ հայական բանկային համակարգերի փոխկապակցվածությունն չափազանց ամուրէ: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում: Դեռեւս բավարար մակարդակի վրա չէ ազգային արժույթների փոխներգործությունը, սակայն այստեղ էլ կարելի եւ պետք է գտնել շփման կետեր: Օրինակ, “ԱՆԵԼԻՔ” համակարգը ներդրել է նոր ծառայություն. ուղղարկելով ՌԴ ռուբլի, “ԱՆԵԼԻՔ” բանկի հաճախորդները կարող են դրամական միջոցները ստանալ ՀՀ դրամով:
- Մինչեւ տարեվերջ Հայաստանի շուկա մուտք կգործեն մի քանի արտասահմանյան բանկեր: Չե՞ք կարծում, որ դա կարող է բերել շուկայի գերհագեցվածությանը, այդ թվում նաեւ դրամական փոխանցումների ոլորտում:
- Հայկական վարկային կազմակերպությունների հետ համամետ արտասահմանյան բանկերի ներդրումներն ու կապիտալները հսկայական են: Իհարկե, արտասահմանյան խաղացողները լուրջ մրցակիցներ կդառնան հայկական բանկերի համար սպառողական վարկերի, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտներում: Ինչ վերաբերվում է դրամական փոխանցումներին, ապա այստեղ ԱՊՀ երկրների համակարգերը մրցակցությունից դուրս են: Մենք առաջարկում ենք ցածր եւ ճկուն սակագներ, որոնք դեռեւս չեն առաջարկվել որեւէ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի կոցմից:
- Որո՞նք են դրամական փոխանցումների միջազգային շուկայի զարգացման հիմնական միտումները ու ինչպե՞ս կարող են դրանք անրադառնալ հետխորհրդային տարածքի եւ մասնավորապես Հայաստանի վրա:
- Աշխարհի դրամական փոխանցումների հիմնական միջանցքներն վաղուց արդեն ձեւավորված են: Մասնավորապես, լատինամերիկյան ու չինական միջանցքները: Իսկ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ երկրների հիմնական դոնորն է: Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ “Ռուսաստան - ԱՊՀ երկրներ” միջանցքը նոր եւ չափազանց հզոր համաշխարհային միջանցք է դրամական փոխանցումների միջազգային շուկայում: Անկասկած, դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների աճը կշարունակվի, իսկ Հայաստանը կմնա այդ միջանցքի ակտիվ մասնակիցը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: