Դավիթ Անանյան. Ցանկացած մասնագիտություն կարելի է հասցնել արվեստի մակարդակի

17.10.2018 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Անանյան #ՊԵԿ
«Մասնագիտությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մարդու վրա, միաժամանակ մարդն իր գաղափարով, արժեհամակարգով ցանկացած մասնագիտություն կարող է հասցնել արվեստի մակարդակի»,- Մեդիամաքսին  տված հարցազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա կարծիքով՝ նույնիսկ այս մասնագիտության մեջ կա ստեղծագործ աշխատանք անելու հնարավորություն։

«Ես իմ մասնագիտությունը դարձրել եմ ավելի հետաքրքիր։ Կարծում եմ` կարողացել եմ այն հասցնել արվեստի մակարդակի,- ասում է նա, ապա հավելում,- օրինակ, շատերին թվում է` հաշվապահական հաշվառումը կամ հաշվապահություն անելը թվերի համադրում կամ մանիպուլյացիա է, անցած գործընթացների ֆոտոյի էֆեկտ, սակայն այդ մասնագիտության մեջ էլ կան սկզբունքներ, որոնք թվարկելիս զգում ես, որ կարելի է հասցնել փիլիսոփայական կատեգորիաների։ Ասում են՝  հաշվապահները զգույշ են։ Այս մասնագիտության մեջ կա հիմնարար սկզբունք, որը կոչվում է հաշվենկատության սկզբունք։ Այն բնորոշվում է այսպես՝ հաշվենկատությունը բավարար չափի զգուշությունն է, որի նպատակն այն է, որ ակտիվները գերագնահատված չլինեն, պարտավորությունները` թերագնահատված։ Սա սահմանում է, որը կարելի է վերածել նաեւ մարդկային սկզբունքի։ Կամ ձեւի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքը... Ցանկացած մասնագիտություն կարելի է հասցնել արվեստի եւ փիլիսոփայության մակարդակի»։

Դավիթ Անանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդաալ այստեղ:
Դիտում՝ 2001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW