ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել ապառիկ վարկավորման նոր առաջարկով

10.10.2018 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ՎիվաՍել-ՄՏՍ
ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման զարգացման եւ կատարելագործելու նպատակով պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը աշխատում է իր հաճախորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել եւ ներկայացնում է արագ վարկավորման նոր պայմաններ»,- նշված է հաղորդագրությունում:

Բանկն առաջարկում է օգտվել ՄՏՍ-ի 73 սպասարկման կետերից, որտեղ հաճախորդները կարող են ստանալ վարկ տեղում հետեւյալ ապրանքատեսակների համար.
- Հեռախոսներ
- Պլանշետներ
- Երթուղիչներ

Բանկի կողմից մշակվել է վճարման հետեւյալ համակարգ.

- Նախնական վճար` 0%
- Տոկոսադրույք` 0%
- Ամսական վճար հիմնական գումարից` 1%

«Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի ջանքերի շնորհիվ բանկային ֆինանսավորմամբ ապրանք ձեռք բերելը դարձել է ավելի հարմար եւ արագ»,- եզրափակել են բանկում:
Դիտում՝ 8980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW