Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2019թ. պետբյուջեի նախագծի առանձնահատկությունները

08.10.2018 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները:

Մասնավորապես, նախարարը նշել է, որ բյուջեն այսուհետեւ ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը եւ կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով:

Նա նաեւ ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան, հաղորդում են ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:
Դիտում՝ 2767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW