Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը, Հայաստանում ներկայացնում է գերժամանակակից եւ նորարարական InecoPay վճարումների ծառայությունը: Այն հնարավորություն է ընձեռում անկոնտակտ վճարումներ կատարել սմարթֆոնով՝ սքանավորելով վճարման կետում ներկայացվող QR կոդը։ InecoPay-ը ամբողջովին փոխում է ավանդական պատկերացումներն անկանխիկ վճարումների վերաբերյալ, ձեւավորում է վճարումներ կատարելու նոր մշակույթ, քանի որ անգամ կանխիկ գումարի բացակայության դեպքում հնարավոր է դառնում կազմակերպել ցանկացած տեսակի վճարում վաճառքի եւ սպասարկման տարբեր ոլորտներում` հանրային սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի, առողջապահության եւ այլն: InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեն ArCa, Visa, Master համակարգերի վճարային քարտեր։ Անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։ «Հայաստանյան վճարումների ծառայությունների ոլորտում սա բացառիկ լուծում է։ InecoPay-ը վճարման ժամանակակից միջոց է, որը շատ արագ եւ հարմար է։ Այժմ արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանում առաջին անգամ ունենք ամբողջական թվային բանկ, քանի որ Inecopay վճարային համակարգով մենք ամբողջականացնում ենք թվային ուղիներով հաճախորդներին մեր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ սկսած վճարումների սպասարկումից, խնայողությունների ներգրավում եւ ֆինանսավորում իրական ժամանակային ռեժիմում»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը: «Inecopay-ը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ՝ օգտագործելով միայն ձեր սմարթֆոնը: Այսինքն՝ դուք կարիք չեք ունենա մշտապես ձեռքի տակ ունենալ կանխիկ գումար կամ տարբեր բանկային քարտեր, ավելին, նույնիսկ եթե գնում կատարելու ժամանակ ձեր հաշիվներին առկա միջոցները բավարար չեն լինի, կարող եք ակնթարթորեն ստանալ վարկ եւ վճարել InecoPay-ի միջոցով»,- հավելել է նա: Արեն Նալթակյանն ընդգծել է, որ ծառայությունն արդեն բավական մեծ ծածկույթ ունի, եւ բանկն ակտիվորեն ընդլայնելու է այն։ Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանն էլ նշել է, որ InecoPay-ն արդյունավետ եւ հարմարավետ լուծումներ է առաջարկում նաեւ այն կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով վճարումներ են ընդունում անհատներից։«Գործնականում այն առանձնանում է համակարգին միանալու պարզությամբ: Կազմակերպությունից չի պահանջվում ունենալ հաշիվ Ինեկոբանկում, ցանկության դեպքում պարզապես պետք է հայտ ներկայացնել, ընդ որում՝ առանց բանկ ներկայանալու՝ online տարբերակով: Inecopay-ի հաջորդ առավելությունն արագությունն է. վճարման գործընթացն իրականացվում է շատ կարճ ժամանակում»,- ասել է նա: Արտյոմ Չիչյանն ընդգծել է, որ վճարում ընդունողները հավելյալ հնարավորություն են ստանում ըստ անհրաժեշտության ավելացնել վճարի ընդունման անսահմանափակ կետեր՝ առանց բանկին դիմելու, տպում են QR-ը եւ ներկայացնում հաճախորդին: Ինչպես նաեւ Inecopay-ով վճարում կատարողը կարող է ըստ նախընտրության օգտվել իր խնայողություններից եւ հաշվի մնացորդներից տեղում օպերատիվ կազմակերպելով գործարքը: «Ինեկոբանկը ներդրել է մի համակարգ, որի շնորհիվ այսօր վարկ ստանալու գործընթացը դարձել է կոմունալ վճարում կատարելու նման պարզ: Ինեկոբանկը, զարգացնելով բանկային հեռահար գործիքները, դրանք միավորում է մեկ ապահով եւ անվտանգ միջավայրում»,- ասել է Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանը: Անդրադառնալով հաճախորդներին հուզող անվտանգության խնդրին՝ Նարեկ Բեժանյանը նշել է, որ ժամանակակից սմարթֆոնները, որոնց միջոցով գործում է Inecopay-ը, թույլ են տալիս կիրառել անվտանգության բազմաթիվ գործիքներ, այդ թվում՝ մատնահետքը, Face ID-ն եւ այլն, իսկ հեռախոսը կորցնելու դեպքում օգտատերն անձամբ կարող է համակարգչով արգելափակել իր հաշիվը:Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին թվային բանկն է, որն ապահովում է ամբողջական թվային լուծումներ ֆիզիկական անձ հաճախորդների համար, եւ այսօր բանկի թվային լուծումներից օգտվում են ակտիվ բնակչության 15%-ը։ Միաժամանակ, բանկը շարունակում է ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: Ամփոփելով՝ Արեն Նալթակյանը նշել է. «Ուղղակի թվային բանկ լինելը չէ Ինեկոբանկի նպատակը։ Փաստացի բանկն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է մեծ ՏՏ թիմ, մշտապես օգտագործել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ՝ տարբեր գործընթացներ օպտիմիզացնելու նպատակով։ Այսօր կան բազմաթիվ հաջողված օրինակներ, որոնք որպես նորարարական ծառայություններ ներդրվել են Հայաստանում եւ վայելում են մեծ մասսայականացում։Մեր նպատակը շատ պարզ է՝ մշտապես կատարելագործել մատուցվող ծառայությունների որակը հաճախորդների համար առօրյա ֆինանսական ծառայություններից օգտվելը դարձնելով հարմարավետ եւ հասանելի ցանկացած վայրում։ Բնական է, որ այս նպատակին հասնելու համար մշտապես օգտագործվել եւ օգտագործվելու են թվային տեխնոլոգիաների տված հնարավորությունները։ Եվ այս գործընթացը մշտապես կրելու է շարունակական բնույթ. ուստի առաջիկայում կրկին սպասեք հետաքրքիր նորությունների»։Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: Tweet Դիտում՝ 44648