Ֆիննական ընկերությունը Հայաստանի գյուղոլորտում €105 հազ. կներդնի

02.10.2018 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Maatalouskauppa Online Oy
Ֆիննական Maatalouskauppa Online Oy ընկերությունը նախատեսում է Հայաստանում €105 հազ. ներդնել խաղողագործության, գյուղական զբոսաշրջության եւ գինեգործության ոլորտում։

«Բիզնես Արմենիա»-ի եւ ֆիննական ընկերության միջեւ կնքված հուշագրով նախատեսվում է ստեղծել նորարարական առցանց հարթակ։

Այն կդառնա վիրտուալ կամուրջ ներդրողների եւ գյուղացիների միջեւ, կտրամադրի տեղեկատվական, մոնիթորինգային եւ կառավարման ծառայություններ։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2019թ.փետրվարից։

Այն ներառելու է Տավուշի ու Արարատի մարզերի 150 տնտեսություն։
Դիտում՝ 8686

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW