Արցախում եվրոպական ներդրումային ծրագրեր կիրականացվեն

02.10.2018 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրիգորի Մարտիրոսյան #Արցախ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եվրոպական մի շարք երկրներ կատարած աշխատանքային այցի ընթացքում ներդրումային ծրագրեր է քննարկել:

Գրիգորի Մարտիրոսյանը սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար:
Դիտում՝ 2046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW