ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների միջեւ համագործակցությունը «պետք է դառնա ավելի սերտ եւ արդյունավետ, քան երբեւէ»:Այս մասին Տիգրան Ավինյանն ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է ՀՀ փոխվարչապետի՝ սեպտեմբերի 15-16-ը Արցախ կատարած այցի շրջանակում:Կողմերը քննարկել են ներդրումների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, համագործակցությունն ավելի սերտ եւ արդյունավետ դարձնելու մեխանիզմները: Քննարկվել են միջպետական ճանապարհների բարեկարգման, վերականգնվող էներգետիկային, տարածքային կառավարման ոլորտի բարեփոխումներին, միջազգային ցուցահանդեսներին Արցախի մասնակցության, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի եւ այլ հարցեր: Արցախի պետնախարարը շեշտել է, որ իրենց համար առաջնային է հատկապես փորձի փոխանակման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրը: Տիգրան Ավինյանը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը լուծելու համար ամենագործուն մեխանիզմները կգտնվեն: Փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են տնտեսական եւ սոցիալական ոլորտներում Արցախի ունեցած ծրագրերը, քննարկվել այդ ծրագրերում Հայաստանի կողմից հնարավոր աջակցության տրամադրման հարցը: Tweet Դիտում՝ 1694