Օգոստոսին զբոսաշրջությունը Վրաստանին ռեկորդային եկամուտ է ապահովել
15.09.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://casavita.ru/

Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի մակրոտնտեսական վերլուծությունը:
Վերջինի համաձայն՝ այս տարվա հուլիսին Վրաստանում զբոսաշրջության ոլորտից ստացված ամսական եկամուտն առաջին անգամ գերազանցել է $400 մլն-ը:
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ հունվար-օգոստոս ամիսներին զբոսաշրջությունը երկիր է բերել ավելի քան $2,2 մլրդ գումար:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին Վրաստանն ունեցել է 5,9 մլն միջազգային այցելու: 2017թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճը կազմել է 12,2%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: