Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կբարձրացվի

14.09.2018 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#վարելահող
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պետական աջակցություն տրամադրել սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին:

Մասնավորապես, նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019թ. բերքի համար 2018-ին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 հազ. դրամ գումար:

Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։

Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի եւ նախացանքային մշակության միջինացված արժեքները:

Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչեւ 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:

Հիմնավորման  համաձայն՝  2017թ. հողային հաշվեկշռով հանրապետության 446 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34%-ը կամ 151,4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50%-ը ներկրվում է:

Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182,16 մլն դրամ գումար սուբսիդիա:

Արդյունքում՝ կկրճատվեն ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը:
Դիտում՝ 2633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW