Evocabank-ը սեպտեմբերի 14-ին կազմակերպել է Իվետա Մուկուչյանի համերգը
11.09.2018 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank


«Համերգին հնչելու են արդեն բոլորի կողմից սիրված լավագույն հիթերը, ինչպես նաեւ ներկայացվելու է երգի պրեմիերա: Երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում է վառ լուսային եւ պարային շոու, գեղեցիկ հրավառություն, բարձր տրամադրություն, եւ, իհարկե, անակնկալներ Իվետայի կողմից»,- նշել են բանկում:
Համերգի մուտքն ազատ է:
«Իվետա Մուկուչյանն արդեն երկար տարիներ Evocabank-ի հաճախորդն է, միեւնույն ժամանակ՝ բանկի գովազդային դեմքը: Մենք մշտապես նոր հնարավորություններ եւ ֆունկցիաներ ենք ավելացնում EvocaTouch բջջային հավելվածին՝ հնարավորություն տալով մեր հաճախորդներին եւ հատկապես` Իվետայի նման գերզբաղված եւ մշտապես ճամփորդող անձանց 24/7 ռեժիմով կառավարել իրենց ֆինանսները: Իսկ վերջերս Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից: Մենք՝ որպես նորարար եւ երիտասարդական բանկ, պարբերաբար իրականացնելու ենք նմանատիպ նախագծեր»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: