Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը սեպտեմբերի 14-ից 16-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայանալիք ավանդական միջազգային մրցաշարին։Միջոցառմանը, որն անցկացվելու է 14-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից (2 թիմ), Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Գերմանիայից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ մեկ օրվա ընթացքում։ Ավանդական մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի լրագրողները գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 3-րդ անգամ անընդմեջ միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորն է։ Tweet Դիտում՝ 933