ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը եւ կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել»: Այս մասին վարչապետը նշել է սեպտեմբերի 9-ին Իջեւանում՝ «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողովի շրջանակում:«Կառավարության անելիքը մենք, ըստ էության, հենց սրա մեջ ենք տեսնում՝ հնարավորությունների ստեղծում, հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծում, որովհետեւ համաձայնեք՝ այն հին մոտեցումը եւ ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձեւը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեությամբ ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել՝ ոչ միայն բացել, այլեւ շարունակել պահել, զարգացնել եւ ավելի ընդլայնվել»,- ասել է կառավարության ղեկավարը:Վարչապետի խոսքով՝ նման համաժողովների հիմնական նպատակը հենց այդ գործընկերությունը հաստատելն է եւ եւս մեկ անգամ բարձրաձայնելը, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվողը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը: «Ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաեւ իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում եւ հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության, գիտության»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 559